Главная » Файлы » Նյութեր

Xbox խաղային սարքի նոր մոդելը կթողարկվի ոչ վաղ, քան 2013թ
17.03.2012, 18:39
3DNews ՏՏ Լրատվական - Microsoft ընկերությունը իր Xbox խաղային սարքի նոր տարբերակը չի թողարկի ավելի վաղ, քան գալիք տարի, որպեսզի եկամուտ բերի մեծ պահանջարկ ունեցող Xbox-ի նախկին մոդելից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg վիհակագրական ընկերությունը՝ հղելով իր իրազեկ աղբյուրներին։ 

Ըստ մամուլում տարածվող լուրերի, նոր մոդելի գրաֆիկական կատարումը լինելու է 6 անգամ ավելի բարձրորակ։ Microsoft ընկերությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել Xbox 720-ի թողարկման օրը։ Ըստ որոշ ենթադրությունների, հնարավոր է այն ներկայացվի 2013 թվականի հունիսին ԱՄՆ-ում անկացվող տեսախաղերի և էլէկտրոնիկայի խոշոր՝ Electronic Entertainment Expo (Էլէկտրոնային զվարճանքների ցուցահանդես) ցուցահանդեսի ժամանակ։ 

Ըստ վերլուծաբանների, Microsoft-ը կսկսի նոր Xbox 720-ի արտադրությունն ավելի վաղ, եթե զգա վտանգ մրցակիցների կողմից։ Օրինակ, ճապոնական Nintendo-ն մտադիր է թողարկել նոր սարք Wii U-ն մինչև 2012-ի ավարտը։ 

2011-ի տվյալներով Xbox 360 –ն ավելի լավ է վաճառվել, քան մրցակիցների խաղային սարքերը՝ Nintendo Wii կամ Sony PlayStation 3-ը։ Գիննեսի ռեկորդների գրքում պաշտոնապես հայտնվեց Kinect սարքը՝ որպես ամենաարագ վաճառվող և մեծ պահանջարկ ունեցող սարք։ Kinect-ը Microsoft-ի կողմից նախագծված սարք է՝ նախատեսված Xbox 360 խաղային սարքերը հեռահար կառավարելու համար։
Категория: Նյութեր | Добавил: ADMINISTRATOR
Просмотров: 348 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *: Email:
Код *: