Главная » Файлы » Նյութեր

Մայքրոսոֆտը գնեց սկայպը
18.03.2012, 23:32
Այսօր հայտնի դարձավ, որ Մայքրոսոֆտ ընկերությունը գնել է հեռահաղորդակցման առաջնորդ Սկայպը: Skype Technologies SA-ի վաճառքի մասին լուրը հաստատվել է The Wall Street Journal-ի կողմից:

Ակնկալվում է, որ 8.5 միլարդ ԱՄՆ դոլարանոց արժեքով այս գործարքի մասին պաշտոնական հայտարարությունը կհնչի այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան: Հավանաբար, համատեղ մամլո ասուլիսով հանդես կգան մայքրոսոֆտի եւ սկայպի գործադիր տնօրենները՝ Սթիվ Բալմերը եւ Տոնի Բեյտսը:

Հետաքրքիր է, որ մայքրոսոֆտի թշնամիները հայտարարում են, որ սկայպը կհայտնվի MS-ի կողմից անհաջողության մատնված ծրագրերի շարքում, իսկ հակառակ կողմից պնդում են, որ շուտով աշխարհին կներկայացվի սկայպի նոր՝ ավելի բարձորակ տարբերակը:

Ամեն դեպքում, փորձագետները գրեթե համոզված են, որ մայքրոսոֆտը սկայպի հնարավորությունները կներդնի՝ կատարելագործելու Windows Phone 7-ը:

Խոսակցությունները՝ խոսակցություն (ինչպես այն լուրերն էին, թե սկայպի ամենահավանական գնորդը Ֆեյսբուքն է), սակայն այս իրադարձությունը կարելի է համարել այս տարվա դեռեւս ամենախոշոր նմանատիպ գործարքը (այն արդեն իսկ մայքրոսոֆտի պատմության մեջ ամենամեծ գնումն է):
Категория: Նյութեր | Добавил: ADMINISTRATOR
Просмотров: 419 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *: Email:
Код *: