Главная » Файлы » Նյութեր

Կիրակի օրվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
18.03.2012, 10:06
Կիրակի օրվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնային դաշտի ազդեցությամբ: Ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով, իսկ Սյունիքում և Արցախում` 5-8 աստիճանով:
Ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի մի փոքր բարձրացում:
Հնարավոր է քամու ուժգնացում մինչև 22մ/վրկ, հիշեցնում ենք, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց, առանձին վայրերում` մառախուղ:
Հանրապետության տարածքում մարտի 19-ին եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնային դաշտի ազդեցությամբ: Ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին և գիշերը, և ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Հիշեցնում ենք, որ հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց, առանձին վայրերում` մառախուղ:

Կիրակի օրվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:

Երևանում մարտի 18-ին և 19-ին տեղումներ չեն սպասվում, կդիտվի պարզ, արևային եղանակ: Հնարավոր է քամի 7-12մ/վ, մառախուղ:
Մարտի 18-ի գիշերն օդի ջերմաստիճանը կրկին կնվազի: Գիշերը կլինի -9-11, մարտի 18-ի ցերեկը -2+1, երեկոյան +2+4 աստիճան:

Категория: Նյութեր | Добавил: ADMINISTRATOR
Просмотров: 362 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *: Email:
Код *: