Կարճեցված URL հասցեները նույնպես ազդում են որոնողական առաջխաղացման վրա
18.03.2012, 23:02
Կարճեցված URL հասցեները նույնպես ազդում են որոնողական առաջխաղացման վրա
Google ընկերությունը շարունակում է արձագանքել օգտվողների կողմից բարձրացվող հարցերին` տալով հստակ պատասխաններ, որոնք այնքան կարևոր են որոնողական շուկայի և վեբ-կայքերի որոնողական օպտիմիզալացման (search engine optimization) համար:
Google ընկերության WebMaster Help Youtube-ի ալիքը հերթական անգամ անդրադարձել է ինտերնետ օգտվողների հարցերին, որոնք այս անգամ վերաբերվել են մասնավորապես Google-ի վերաբերմունքին` կարճեցված ինտերնետային հասցեների հանդեպ (shorten URL’s):
Մեթ Կատտսը իր տեսահաղորդագրությունում հաստատել է արդեն վաղուց ցանցում շրջանառվող այն ենթադրությունները, ըստ որոնց որոնողական համակարգերը (search engines) հաշվի են առնում նաև հազարավոր սոցիալական ռեսուրսներում օգտագործվող կարճեցված հասցեները (օրինակ` bit.ly, goo.gl կարճեցնող համակարգերի կողմից): Որոնողական համակարգերի կողմից այս տիպի հասցեների ճանաչումն ու ինդեքսացումը, ըստ շրջանառվող լուրերի, ազդում են վեբ-կայքի որոնողական առաջխաղացման (search engine optimization) և որոնողական դասակարգման վրա (search ranking):
Ներկայացնում ենք Մեթ Կատտսի վիդեոհաղորդագրությունը.