30-ամյա Լուիզա Ֆրենսիսը Նյուքասլից տառապում է տարօրինակ հիվանդությունից: Նա վախենում է կոճակներից, չի կարողանում նույնիսկ տեսնել դրանք: Այս խանգարումը բժիշկներն անվանել են "կումպունոֆոբիա":
Ֆոբիան նրա մոտ առաջին անգամ ի հայտ է եկել 7 տարեկանում: Դրա պատճառը մանկական խաղն էր: Այդ պահից ի վեր` միայն միտքը այդ կլոր պլաստմասե իրերի մասին Լուիզային արսափահար է անում: Հետևաբար, նրա պահարանում կոճակներով իրեր չկան:
Թե ինչն է նրան սարսափեցնում, Լուիզան դժվարանում է ասել: Ընդ որում` ջինսերի կոճակները նման ազդոեցություն չեն ունենում: Խոսքը գնում է միայն պլաստմասե կոճակների մասին: Կինը ցանկանում է օգնել այն մարդկանց, ովքեր տառապում են այս հիվանդությունից:
Ցանկանալով ազատվել իր մոտ առկա այս հազվագյուտ հանդիպող ֆոբիայից` Լուիզան կիրառում է թրեյնինգների տեխնիկան, սակայն մինչ օրս չի կարողանում դիպչել կոճակների: Այժմ նա սովորել է վերահսկել իր ռեակցիան, եթե ուրիշ որևէ մարդու հագուստի վրա կոճակ է տեսնում: Նախկինում նա պարզապես փախչում էր: