Главная » Файлы » Նյութեր

Հարսանիքը «բարեհաջող» անցկացնելու 5 գրավական
17.03.2012, 18:32
Հարսանիքը «բարեհաջող» անցկացնելու 5 գրավական

Որպես կանոն, բոլոր նորապսակները մանրակրկիտ պատրաստվում են հարսանիքին, իսկ վերջում մնում է հոգնածությունն ու դատարկությունը: Սրանից խուսափելու համար փորձենք ավելի մեծ ուշադրություն դարձնել երեւույթի էությանը, այլ ոչ թե ձեւական կողմին:

Իհարկե, չի կարելի որևէ բան անտեսել:Հարսանեկան երեկոյից կատարյալ հաճույք ստանալու համար նախապատրաստական փուլը պետք է շատ մանրամասն պլանավորված լինի, որպեսզի այդ օրը Դուք ուղղակի վայելեք կատարած աշխատանքը, ոչ թե անիմաստ լարվեք: Առավել ցանկալի է խուսափել հայկական ավանդական այն մոտեցումից, որ ամեն ինչ կարելի է թողնել ծնողների վրա: Տհաճ անակնկալներից խուսափելու համար ինքներդ նախապատրաստվեք Ձեր հարսանիքին: Ի վերջո, դուք ավելի տեղյակ եք նորագույն տենդենցներին, քան ձեր ծնողները:

Օգնականներ ունենալն իհարկե կարևոր է, սակայն պատկերացրեք՝ ինչ հաճելի է կյանքում առաջին անգամ ինչ-որ լուրջ բան կազմակերպել սիրելիի հետ: Պետք չէ տուրք տալ անգամ այն սնահավատությանը, թե ամուսինը մինչ հարսանիքը չպիտի տեսնի Ձեր զգեստը: Գնացեք զգեստի ընտրությանը ոչ թե սկեսրոջ, այլ ապագա ամուսնու հետ. դա անչափ հաճելի կդարձնի փնտրտուքները: Թող այն նաեւ նրա սրտով լինի:

Հարսանիքի նախօրեին պետք է լիարժեք հանգստանալ: Հնարավորինս արագ կատարեք գործերն ու գոնե երկու օր վայելեք ոչինչ չանելու հաճույքը: Հատկապես հայ կանանց շատ բնորոշ է հարսանիքի օրը հայտնաբերելը, որ աչքերի տակ մաշկի գույնը խամրած է և որ դա դժվար է թաքցնելը:

Մի մոռացեք, որ ամուսնանում եք ոչ թե չնչին բանից վիճելու ու իրար չհասկանալու, այլ սիրելու ու հարգելու համար:Խուսափեք նախապատրաստական փուլում խուճապի մատնվելուց և ձեր փեսացուին անիմաստ լարելուց:

Հարսանիքի օրը «ծրագրավորեք Ձեզ». տրամադրվեք, որ դա Ձեր օրն է և Դուք պետք է վայելեք այն: Ավելորդ լարումը կբերի միայն անիմաստ հոգնածություն, և հաջորդ օրը Դուք ոչ մի դրական բան չեք հիշի:

Категория: Նյութեր | Добавил: ADMINISTRATOR
Просмотров: 370 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *: Email:
Код *: