Главная » Файлы » Նյութեր |
Googlе-ի որոնման փոքրիկ գաղտնիքները
17.03.2012, 18:38 | |
Ինտերնետից օգտվողների մեծամասնությունը փնտրում և գտնում է իրեն անհրաժեշտ տեղեկությունը Google-ի օգնությամբ: Բայց ի՞նչ անել, եթե Ձեզ անհրաժեշտ տեղեկությունը չկա որոնման արդյունքներում: Այն ամենի օգնությամբ ինչի մասին հիմա Ձեզ կպատմեմ, կկարողանաք շատ ավելի մեծացնել Google-ի օգնությամբ Ձեր ցանկացած տեղեկությունը գտնելու շանսերը: 1. Չակերտներ " " Չակերտներն օգտագործվում են կոնկրետ որևէ բառ կամ արտահյտություն որոնելու համար: Օրինակ лучшие гаджеты для windows 7 և "лучшие гаджеты для windows 7"որոնումները կտան տարբեր արդյունքներ: Ի տարբերություն սովորական որոնման, չակերտներով որոնումը կօգնի Ձեզ գտնել կոնկրետ Ձեր փնտրած տեղեկությունը: 2. Բազմակետ Օգտագործվում է հիմնականում կոնկրետ տարեթիվ իմանալու համար: Եթե ցանկանում եք իմանալ որ թվականին է տեղի ունեցել որևէ իրադարձություն, օրինակ՝ Չեռնոբիլի վթարը, գրեք այն տարեթվերը որոնց միջակայքում տեղի ունեցել այն: Օրինակ 1950...2000 Չեռնոբիլի վթար և կտեսնեք արդյունքներում կոնկրետ տարեթիվը: 3. Եթե փնտրում եք տեղեկություն կոնկրետ կայքում Եթե ցանկանում եք գտնել տեղեկությունը կոնկրետ կայքում, որոնման դաշտում գրեք site: կայքի հասցեն և ինֆորմացիայի անունը, որ փնտրում եք: Օրինակ site:mihilocus.blogspot.com windows 7 4. Կարգավորում image Օրինակ, եթե որոնեք image = aimp.jpg, Google-ը որոնման արդյունքներում Ձեզ կներկայացնի այն կայքերը, որտեղ առկա են նկարներ aimp.jpg անունով 5. Կարգավորում define Օգտագործվում է որևէ բառի նշանակություն իմանալու համար: Օրինակ ի՞նչ է նշանակում дефрагментация: Գրեք define: дефрагментация և կտեսնեք բացատրությունը: | |
Просмотров: 417 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |