Главная » Файлы » Նյութեր |
Երկու էկրանով նոթբուկ՝ Spacebook համեստ անվանմամբ
18.03.2012, 23:16 | |
gScreen քիչ հայտնի ընկերությունը ստեղծել է երկու էկրանով նոթբուկ՝ Spacebook համեստ անվանմամբ: Նոթբուկի երկու էկրաններն ունեն 15.4 դյույմ անկյունագիծ և բացված վիճակում տեղաբաշխվում են իրար կողք: Նոթբուկը բավականին մեծ ու ծանր է (մոտ 6 կիլոգրամ), սակայն, բնականաբար, շատ ավելի շարժական է, քան ֆիքսված աշխատանքային համակարգիչները: Պարամետրերը հետևյալն են.
Intel Core 2 Duo P8400 2.26GHz NVIDIA GeForce 9800M GT կամ NVIDIA Quadro FX 1700M 4Gb RAM (2Gb DDR2x2) HDD 320Gb (7200rpm) և այլն ![]() Նոթբուկն այնքան էլ հզոր չէ, իհարկե, փոխարինելու համար լիարժեք աշխատանքային համակարգչին, սակայն որպես ժամանակավոր մոբիլ լուծում շատ հարմար է: Մի քիչ վախեցնում է միայն գինը՝ $3000: ![]() ![]() ![]() ![]() | |
Просмотров: 393 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |