Главная » Файлы » Նյութեր

Ծխելը նպաստում է վաղաժամ ծննդաբերությանը
19.03.2012, 22:33
Ծխելը նպաստում է վաղաժամ ծննդաբերությանը

2006թ. Շոտլանդիայում հասարակական վայրերում ծխելն արգելվեց: Ինչպես հաճախ է լինում, կառավարությոնը զուգահեռ կազմակերպեց մի շարք վիճակագրական հետազոտություններ` պարզելու համար, թե ինչպես կազդի նորամուծությունը մարդկանց կյանքի որակի վրա: 

Ամենաանսպասելի բացահայտունեից մեկը եղավ այն, որ նոր օրենքից 1 տարի անց երկրում վաղաժամ ծննդաբերությունների թիվը կրճատվեց 10%-ով: 

Մասնագետները հաշվի են առել բոլոր հնարավոր գործոնները և եկել են այն եզրակացության, որ ավելի քիչ քանակությամբ հղի կանայք են սկսել տառապել պասիվ ծխելու վնսակար հետևանքներից: 

Վիճակագրության համաձայն` 2006 թ. հետո ծնված երեխաներն ավելի առողջ են, քան նրանք, ովքեր մինչ այդ էին ծնվել: Ծուխը, գիտնականների խոսքերով, շատ վատ է անդրադառնում ապագա երեխայի վրա: 

Ուսումնասիրության հեղինակաների խոսքերով` վիճակագրության հիմքում ընկած էր պասիվ ծխող կանանց թիվը: Ըստ նրանց` յուրաքանչյուր տարի Շոտլանդիայում ծնվում է 8000 վաղաժամ երեխա, ինչն անհանգստացնող ցուցանիշ է:

Категория: Նյութեր | Добавил: ADMINISTRATOR
Просмотров: 417 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *: Email:
Код *: