Главная » Файлы » Նյութեր |
19.03.2012, 22:42 | |
![]() Մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, ամփոփվեցին Ազգային կինոյի "Հայակ” առաջին մրցանակաբաշխության արդյունքները: "Հայակ” կինոմրցանակաբաշխությունն այլեւս իրողություն է հայկական կինոպատմության մեջ: Առաջին "Հայակները” շնորհվեցին հետանկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերին եւ դրանց հեղինակներին: Ազգային կինոմրցանակաբաշխության հիմնադիրներն են` Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, ` «Օրանժ Արմենիա» ընկերությունը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Հայկական կիոյում ունեցած ավանդի համար "Հայակ” մրցանակ շնորհվեց Արտավազդ Փելեշյանին, Սոս Սարգսյանին, Լեւոն Աթոյանցին, Արման Մանարյանին եւ Ալբերտ Մկրտչյանին: Հատուկ մրցանակ տրվեց «Օրանժ» ընկերությանը: Լավագույն դեբյուտ անվանակարգում մրցանակ ստացավ Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ»): «Լավագույն անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները, «Լավագույն վավերագրական ֆիլմ» ` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերիցը»: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` «Յարխուշտայի» համար, իսկ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանին ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն նկարիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Վարդան Սեդրակյանին: «Լավագույն դերասան» ճանաչվեց Միքայել Պողոսյանը ( «Երեւան ջան» ), իսկ «լավագույն դերասանուհի»` Աննա Էլբակյանը ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն սցենարիստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Որտե՞ղ էիր, մարդ աստծոն» ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին: «Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակ տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»), իսկ «Լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման»): Ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմն» անվանակարգում մրցանակը շնորհեց Վիգեն Չալդրանյանին («Ձայն բարբառոյ»): | |
Просмотров: 412 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |